ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Սևակ Խանաղյանը կպայքարի «Եվրատեսիլին» մասնակցելու համար

Սևակ Խանաղյանը կպայքարի «Եվրատեսիլին» մասնակցելու համար
21.11.2017 | 13:04

Երգիչ Սևակ Խանաղյանը կպայքարի «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու համար։ Նա կմասնակցի «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին։ Այդ մասին երգիչը հայտարարեց նոյեմբերի 17-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ՈՒսանողության միջազգային օրվան նվիրված համերգի ժամանակ։


Համերգի ընթացքում Սևակ Խանաղյանը լեփ-լեցուն դահլիճին հարցրեց՝ արժե՞ արդյոք մասնակցել «Եվրատեսիլ» մրցույթին։ Ներկաները չդադարող ծափողջույններով իրենց համաձայնությունը հայտնեցին և ոգևորեցին երգչին։


Սևակ Խանաղյանը արդեն ելույթից հետո նշեց, որ դեռ չի ընտրել, թե ինչ երգով է մասնակցելու մրցույթին։ Չի բացառվում՝ ներկայանա հեղինակային երգով։ Նա նշեց, որ գնում է հաղթելու, հավելելով, որ եթե հաղթելու հույս չունես, անիմաստ է պայքարել և պետք չէ վախենալ նախագծից դուրս մնալուց։ Իր կարիերայի ընթացքում միայն մի բանից է վախեցել՝ վատ ելույթ ունենալուց։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5118

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ